Անուշ.
Հարգելի կոլեգաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը:
Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է Ա/Ձ հանդիսացող անձը ընդունվել աշխատանքի (օրինակ՝ ՍՊԸ-ում)՝ որպես հիմնական աշխատող: Արդյո՞ք նույն գործընթացն է իրականացվում, ինչ սովորական աշխատող ընդունելու դեպքում:
Այո, կարող է։ Գործընթացներն էլ, եթե օրենքները չեն փոխվել, ապա նույնն են։
Հարգելի Ալբերտ, շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Շնորհակալ եմ, օրենքների փոփոխության վերաբերյալ նոր տեղեկություն չկար: