Սեդա.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնեք Ա/Ձ ի հաշվետվություների հարցում: Ա/Ձ-ն զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով: Ես եմ վարում իմ Ա/Ձ-ի հաշվապահությունը, ի՞նչ վճաներ ունեմ անելու, վարչականի տակ չընկնեմ: Շնորհակալ կլինեմ մանրամասն խորհրդատվության համար, Սեդա (043 16 52 39):
Հարգելի Սեդա,
անհրաժեշտ է ներկայացնել
1. եռամսյակային շրջանառության հարկի հաշվարկ
2. եկամտային հարկի հաշվետվություն (եթե ունես վարձու աշխատող)
3. վիճակագրական հաշվետվություն (ամսական)
4. տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկ
5. ֆիզիկական ծավալների և գների հաշվետվություն` կախված կոնկրետ արտադրանքի տեսակից
Շրջանառության հարկը – անհրաժեշտ է հաշվել վաճառված արտադրանքի 3.5 տոկոսի չափով և վճարել բյուջե: Վաճառված արտադրանքի համար անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ ապրանքագիր կամ տրամադրել ՀԴՄ կտրոն (եթե արտադրանքը վաճառվում է խանութից):
Եկամտային հարկ – 5 000 դրամ ամսական
Սոցիալական վճար – 60 000 դրամ տարեկան
Հարցերի դեպքում` 098 73 80 37
Հարգելի Լևոն, իսկ Ա/Ձ-ն իրավունք ունի՞ աշխատող ունենալ: