ԱՁ-ն զբաղվում է արծաթյա և ոսկու իրերի վաճառքով

Շողիկ․

Բարև ձեզ։ ԱՁ եմ, զբաղվում եմ արծաթյա և ոսկու իրերի վաճառքով։ Կասե՞ք, թե որ հարկման դաշտում եմ լինելու և ինչ հարկեր պետք է վճարեմ։ Հաշվետվությունները ներկայացնելու համար պարտադիր ի՞մ ID card-ն է հարկավոր։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե գործում եք Երևան քաղաքի տարածքում կամ դրանից դուրս առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում, ապա միկրոբիզնեսի ռեժիմում աշխատել չեք կարող, պետք է գործեք շրջ. հարկի դաշտում, մինչև փետրվարի 20-ը ներկայացրեք շրջ. հարկի հայտարարություն: Շրջ. հարկի հաշվետվությունը եռամսյակային է։ Պետք է վճարեք ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին։ Շրջ. հարկը 5 տոկոս է շրջանառությունից՝ հիմնավորված ծախսերի 4 տոկոսի չափով նվազեցման հնարավորությամբ: Հաշվետվությունները ներկայացնելու համար նույնականացման քարտը կարող է լինել Ձերը կամ այլ անձինը, սակայն լիազորի մուտքի տվյալները լավ կլինի Ձերը լինի, իսկ օգտվողինը կամ ներկայացնողինը՝ ում կվստահեք: Վերը գրվածը վերաբերում է այն դեպքին, երբ գրանցված աշխատող չունեք: