ԱՁ զբաղվելու է կայքերի դիզայնով

Բենիամին․

Բարև Ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, իրականացնելու եմ կայքի ստեղծում և դիզայն: Խնդրում եմ ասեք, թե ինչ հարկային պարտավորություններ ունեմ 1 տարվա կտրվածքով: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այդ գործունեությունը, միանգամից ասեմ, որ պետք է գործի շրջ. հարկի համակարգում, միկրոբիզնեսի համակարգում այն չի կարող գործել, օրենքով չի թույլատրվում: Միայնակ, առանց գրանցված աշխատողի գործելու դեպքում պետք է վճարեք շրջ. հարկ 5 տոկոս շրջանառությունից, 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, եթե 1974թ.-ից այս կողմ ծնված եք, 12 000 դրամ դրոշմանիշային վճար տարեկան կամ զինծառայողների ֆոնդին: Տարվա հաշվով 132 000 դրամ՝ գումարած շրջ. հարկը: Ա/Ձ գրանցելիս 3 000 դրամ էլ պետ. ռեգիստրում պետք է վճարեք:

Մարինե

Շրջ. հարկով կարող եք աշխատել՝ 5 տոկոս Ձեր շրջանառությունից, որը վճարվում է եռամսյակը մեկ, աշխատողների համար՝ հաշվարկային աշխատավարձի 23 տոկոսը եկամատային հարկ, 2.5 տոկոսը սոց. վճար, յուրաքանյուր աշխատողի համար 1 000 դրամ դրոշմանիշային վճար: Բայց հնարավոր է՝ որպես ՏՏ ոլորտ դիմեք և արտոնություն ստանաք։

Արթուր

Բարև Ձեզ, հարգելի Բենիամին։

Ցավոք, միկրոձեռնարկատիրության համակարգում չեք կարող աշխատել, այստեղ հստակ սահմանափակում կա Ձեր գործունեության մասով։ Կարող եք աշխատել շրջանառության հարկով՝ 5 տոկոս, որը հաշվարկվում և վճարվում է եռամսյակային կտրվածքով։

Շրջանառության հարկ վճարող ԱՁ-ն վճարում է նաև 5 000 դրամ շահութահարկ ամսական կտրվածքով և սոցիալական վճար, եթե սոց․ վճար կատարող է, ինչպես նաև տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։