Վարդան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. միկրոյով աշխատող Ա/Ձ եմ, ունեմ 1 գրանցված աշխատող, որպես աշխատող իր համար վճարում եմ դրոշմանիշային գումար, ասացեք խնդրեմ՝ ես որպես Ա/Ձ ինձ համար էլ պետք է դրոշմանիշային վճար վճարեմ, եթե այո՝ որքա՞ն։
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Այսինքն բացի աշխատողից պետք է վճարեմ նաև ինձ համար, որպես Ա/Ձ:
Եթե իրացման շրջանառությունը 10645252 դրամ է 480000դրամ, հիշեցնեմ միկրոձեռնարկատեր եմ: Շնորհակալություն
Կապ չունի, թե ԱՁ-ն հարկման ինչ համակարգով է աշխատում ( միկրոհամակարգով, շրջ հարկով, թե ԱԱՀ-ով), դրոշմանիշային վճարը պահվոււմ է կախված տարեկան շրջանառության ծավալից։ Ձեր կողմից նշված շրջանառության ծավալի դեպքում կպահվի 48000 դրամ։
Այո, նաև որպես Ա/Ձ պետք է տարեկան հասույթից ելնելով դրոշմանիշային վճար վճարեք։
Բարև Ձեզ: Ինչպե՞ս ստուգենք՝ փոխանցվե՞լ է արդյոք գումարը դրոշմանիշային վճարի հաշվեհամարին: