ԱՁ դրոշմանիշային վճար

Գևորգ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

  • Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 18 000 դրամ
  • 2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 24 000 դրամ
  • 6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում – 48 000 դրամ
  • 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ

Դրոշմանիշային վճարի համար առանձին հաշվետվության ձև չկա, սակայն որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ պետք է մինչև հունվարի 31-ը հանձնեք ձև 256. Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ։

Գևորգ

Այսինքն հիմա ես տարեկան պետք է մուծեմ 18000 դրամ, թե՞ 180000 դրամ։

Արթուր

Դուք Ձեր շրջանառությունը նշել եք 18 381 750 դրամ, այսինքն՝ նայեք 4-րդ կետը․ 12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում – 120 000 դրամ։

Tigran

2022-ի համար տարեկանը պետք է վճարեք 120000,

Գայանե

3-րդ և 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
18 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
24 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում
48 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում
120 000 դրամ»

Գայանե

 Եթե 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ, ապա պետք է դրոշմանիշային վճար վճարեք 2023 թվականին տարեկան 120 000 դրամ: Դրոշմանիշային վճարի համար ոչ մի կտրվածքով հաշվետվություն չի ներկայացվում: