ԱՁ դադարեցում

Նամի․

Բարև ձեզ, ես ԱՁ եմ բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեմ ունեցել, հաշվետվություն էլ չեմ ներկայացրել։ Կարո՞ղ եմ սառեցնել, և ունե՞մ արդյոք որևէ տույժ հաշվետվություն չներկայացնելու համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ruzanna

Այո, կարող եք անորոշ ժամկետով դադարեցնել ԱՁ գործունեությունը: Եթե ոչ մի հաշվետվություն չեք ներկայացրել, ապա բնականաբար վարչական տուգանքներ էլ կունենաք: Գոնե տարին ավարտվելուց հետո անպայման ներկայացրեք տարեկան հաշվարկները, որպեսզի դրանց համար էլ չտուգանվեք:

Նամի

Շնորհակալություն պատասխանի համար։ Մեկ հարց էլ՝ եթե գրանցված աշխատող չունեմ, այսինքն սոց վճարող չեմ, միևնույնն է եռամսյակը մեկ պե՞տք է հաշվետվություն ներկայացնեի, թե միայն տարեկան։

Արմեն

Վարչական տուգանք 10 000 – 20 000 դրամ։

Knarik

Տարեկանները պարտադիր են, սոցը պետք է վճարեք անպայման:

Գայանե

Եթե ԱՁ եք բացել մի քանի ամիս առաջ, բայց ընդհանրապես ոչ մի շրջանառություն չեք ունեցել, հաշվետվություն էլ չեք ներկայացրել, գրանցված աշխատող էլ չունեք՝ ապա միայն մի դեպքում վարչական չեք ստանա՝ եթե գոնե հայտարարություն եք տվել և գտնվում եք միկրոյի հարկման դաշտում։
Այո, կարող եք դադարեցնել գործունեությունը, բայց չմոռանաք հանձնել տարեկան հաշվետվությունները։

Tigran

այո կարող եք ժամանակավոր դադարեցնել, հաշվետվություն չներկայացնելու համար տուգանք է սահմանված 10-20000 դրամ,։