Sargis.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Եթե Ա/Ձ գրանցվել է 2012, գործունեություն չի ծավալել, սակայն գործունեության դադարեցման դիմում չի ներկայացրել (գործունեությունը սկսվել է 2015թ. փետրվարից), ապա այդ դեպքում.
1. արդյո՞ք պետք է լրացնել տարեկան պարզեցված հաշվարկ 2013 և 2014 թթ համար
2. արդյո՞ք պետք է վճարել ամսական 5 000 դրամները, չվճարելու դեպքում նաև տույժերը` հաշվի առնելով, որ հարկվող օբյեկտը զրո է, չկա եկամուտ և հետևաբար եկամտային հարկ լինել չի կարող:
3. 2013թ տարեկան ամփոփ հաշվարկում 5 000 դրամի դաշտ չկա, իսկ 2014թ-ի մեջ կա: Ինչու՞:
4. Եթե գործունեություն չի ծավալվել և որևէ դիմում չի ներկայացվել, ապա ո՞ր հարկն է կիրառվում` ընդհանու՞ր, թե՞ շրջանառության հարկ, և ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում:
5. Ամփոփելով` ի՞նչ հարկեր (տույժեր) պետք է վճարել 2013, 2014, 2015 թթ համար, բացի հաշվետվություններն ուշացնելու վարչական տույժը:
Շնորհակալություն:
Եթե գործունեության սկիզբ տրվել է, բայց դադարեցում չի տրվել, ապա անրաժեշտ էր ներկայացնել պարզեցված հաշվարկ 2013 թվականի համար մինչև 2014 թվականի ապրիլի 15-ը, իսկ 2014 թվականի համար մինչև 2015 թվականի ապրիլի 15-ը: 5 000 դրամները պետք է անպայման վճարեք, իսկ պարտքի ընդհանուր չափը կարող եք ճշտել հարկային տեսչությունից: 2013 թվականի հաշվարկում եկամտային հարկի գումարը գրում եք 55 000 (քանի որ փաստացի գործել եք 11 ամիս):
Եթե ԱՁ չի գործել, ՀԴՄ չեք տեղադրել, կարող եք ՀՏ պետին դիմում գրել, գուցե և ոչինչ չվճարեք, սպասարկման բաժնից հանեք ձեր պարտք ու պահանջը, եթե 5 000 դրամի հաշվետվությունները ներկայացնեք, այլևս ոչինչ չեք կարող փոխել: Հաջողություն եմ մաղթում: