ԱՁ գործունեության դադարեցում

Արտյոմ.

Բարև ձեզ: Կասե՞ք ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, որպեսզի հետագայում ոչ մի պարտավորվածություն չմնա:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

ԱՁ-ի գործունեության դադարեցման համար նախ և առաջ անհրաժեշտ է դադարեցնել ՀԴՄ-ն (եթե կա), այնուհետև մարել պետական բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները և պետ. ռեգիստրի վկայականը հանձնել համապատասխան տարածքային հարկային տեսչություն` ստանալով ստացական: Սակայն դա չի նշանակում, որ դրանից հետո ոչ մի պարտավորվածություն չի մնա, դրանով միայն կդադարեն ավելանալ հարկային և սոցապ պարտավորությունները (այսինքն՝ հարկեր չեն ավելանա): Պարտավորվածությունները կվերանան, երբ լուծարեք ԱՁ-ն:

Աստղիկ

Դիմում գրեք, պարտքերը վճարեք, եռամսյակային հաշվետվությունները հանձնեք և ամենակարևորը՝ հանձնեք պետ. ռեգիստրի վկայականը, և կմնա հաջորդ տարի հանձնել տարեկանները:

Արտյոմ

Հիմա չե՞մ կարող տարեկանները հանձնել: