ԱՁ աշխատելու է որպես ՏՏ ոլորտի ռեկրուտեր

Ալինա․

Բարև Ձեզ, խնդրում եմ շատ օգնել առաջին քայլերը ճիշտ կատարել, որ խնդիրներ չառաջանան:
Այսօր, մոտենալով հարմար Հայփոստ, բացել եմ ԱՁ (07/02/2025), որից հետո գնացել եմ հարկային և գրանցվել որպես հարկատու։ Ձեռնարկատիրական գործունեության տեսակը՝ 62.01.0: Աշխատելու եմ որպես ՏՏ ռեկրուտեր (IT recruiter) տանից, իմ համակարգչով, Եվրոպական կազմակերպությունում: Այս քայլերից հետո ուրիշ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է հարկայինը իմանում, որ ես իրականում ՏՏ ոլորտում եմ, որպեսզի հարկվեմ 1% կամ 5%: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Որպեսզի հարկվեք շրջանառության հարկի 1% դրույքաչափով, պետք է համապատասխանեք ցանկին, բայց այն դեռ նախագիծ է։

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եթե ցանկին չհամապատասխանեք (իսկ ես կարծես թե չեմ գտնում Ձեր նշված ՏՏ ռեկրուտերի վերաբերյալ նշում), ապա կհարկվեք շրջանառության հարկի 10% դրույքաչափով` հանած հիմնավորված ձեռքբերումների 6%-ը։ Դրա համար պետք է 20-օրյա ժամկետում հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում։

Ալիսա

Շնորհակալ եմ պատասխանի համար Արթուր ջան: Այն օրը հարկայինում ես կարծես թե արել եմ արդեն դա, Հարկատու 3 տեսակ չէ՞:

Նաև իմ հասկանալով, համապատասխանում եմ՝ J62.10.0 (հենց նոր նկատեցի որ սխալ էի գրել պոստում)։ Դիմացի տառը չլինելը խանգարում է՞:

Ավելացնեմ միքանի հարց, 1) ինչպես է ընդհանրապես հարկայինը ստուգում գործունեությունս ճշմարտությունն է, թե ոչ: Ես ուղղակի Հայփոստում ասել եմ, որ ՏՏ ոլորտում եմ աշխատում:
2) ինչ անել հիմա՞՝ բանկում բիզնես հաշիվ բացել, ինչ այլ պարտականություններ ունեմ:

Tigran

ՏՏ ոլորտում գործելը հավաստելու համար և այդ ցանկի գործնեություն պիտի հանդիսանա, վիճ հաշվետվություն էլ պիտի ներկայացնեք ,եթե համապատասխան լինի,