Khatchatur Melqonyan.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն գրանցվել է 1995թ.-ից և աշխատել հաստատագրված վճարով, բարեխիխճ վճարել է վճարները, ինչի մասին փաստում է տարածքային հարկային տեսչության կողմից տրված տեղեկությունը մուծումների մասին: Նշեմ, որ ԱՁ-ի թոշակային տարիքը լրացել է մի քանի օր առաջ, սակայն տարածքային կենսաթոշակային հիմնադրամը պահանջում է ներկայացնել 1995թ.-ից սկսված կենսաթոշակի մասով մուծումների անդորրագրերը, որպեսզի կենսաթոշակի հաշվարկման հիմք հանդիսանա 1995թ.-ը, հակառակ դեպքում տարածքային կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է թոշակը և հետևաբար աշխատանքային ստաժը 2002թ.-ից` մեկնաբանելով, որ իրենց բազան 2002-ից է: Խնդրում եմ ասել` արդյո՞ք տարածքային կենսաթոշակային հիմնադրամը գործում է օրենքի սահմանում:
Եթե դուք ներկայացրել եք տարածքային հարկային տեսչության կողմից գրավոր հավաստում, որ ձեր սոց. վճարները մուծված են, ապա տարածքային կենսաթոշակային հիմնադրամը չի կարող պահանջել մուծման անդորագրերը:
Շնորակալություն արձագանքի համար, հարգելի Թեհմինե, մինչ հարցս այս էջում դնելը տարածքային հարկային տեսչության հաշվապահությունից հայտնել եին, որ կտրամադրեն տեղեկանքներ կատարված մուծումների մասին, սակայն այս օրվա դրությաբ նրանք ասում են, որ միայն 2002-ից կարող են տրամադրել հարկային մուծումների մասին տեղեկատվություն, իսկ 2004-ից կենսաթոշակային մուծումների մասին, տվյալ դեպքում ստացվում է, որ քաղաքացին, գրանցվելով 1995թ.-ից հարկային և կենսաթոշակային պետական մարմիններում, առաջնորդվելով այդ ժամանակվա օրենքների պահանջներով, մուծել է հաստատագրված վճարները, հաստատագրված է եղել վճարները, քանի որ համաձայն այդ ժամանակվա օրենսդրության մինչև 7 քմ տարածքները աշխատում էին հաստատագրված վճարներով, ստացվում է որ քաղաքացին տվյալ դեպքում կկորցնի 9 տարի աշխատանքային ստաժը, անհասկանալի է պետական կառույցների պահելաձևը, եթե քաղաքացին ունի ԱՁ-ի վկայականը, և հարկայինը փաստում է, որ ԱՁ-ն գրանցված է 1995թ.-ից հարկայինում, իսկ այդ ժամանակվա օրենսդությամբ գրանցված օրվանից սկսած ամեն ամսվա հաստատագրված վճարները պարտավոր է ԱՁ-ն մուծել, հակառակ դեպքում ԱՁ-ն կհայտնվեր դատական քաշքշուկների մեջ, ինչը երբևիցե չի եղել: Խնդրում եմ տալ մի ուղղություն: