Ակտիվի վերագնահատում

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ո՞վ կօգնի այս խնդրի լուծման հարցում, խնդրի պահանջն է.

Կազմակերպությունը վերագնահատում է շենքը և որոշում է վերագնահատումը ներառել իր ֆինանսական հաշվետվություններում:

Սկզբնական արժեք՝ 1.150.000

Կուտակված մաշվածություն՝ 94.000

Կազմակերպությունը որոշել է 2018թ.-ից հիմնական միջոցների սկզբնական հաշվառման մոդելից անցնել վերագնահատման մոդելի: Վերագնահատված արժեքը 01.01.2018թ.-ին կազմում է 1.400.000, շենքի օգտակար ծառայության ժամկետը տվյալ պահին 40 տարի է: Պահանջվում է ներկայացնել ՀՀՄՍ 16-ի համաձայն պահանջվող բացահայտումները առ 31.12.2017-31.12.2018թթ.:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հիմնական միջոցի միավորը, որի իրական արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել, որպես ակտիվ ճանաչելուց հետո պետք է հաշվառվի վերագնահատված գումարով, որն իրենից ներկայացնում է դրա իրական արժեքը վերագնահատման ամսաթվի դրությամբ՝ հանած համապատասխան կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները: Վերագնահատումները պետք է կատարվեն բավարար պարբերականությամբ, որպեսզի հաշվեկշռային արժեքը էականորեն չտարբերվի հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ իրական արժեքից:

22.   Եթե ակտիվների հաշվեկշռային արժեքը վերագնահատման հետևանքով աճում է, աճն ուղղակիորեն պետք է ճանաչվի այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում և կուտակվի սեփական կապիտալի վերագնահատումից արժեքի աճի հոդվածում: Այնուամենայնիվ, եթե այդ աճը վերականգնում է նույն ակտիվների նախկին վերագնահատումների արդյունքում առաջացած նվազումը, այն պետք է ճանաչվի շահույթում կամ վնասում` այն չափով, որով նախապես նվազումը ճանաչվել էր շահույթում կամ վնասում:

1400000-94000=1306000, 1306000/40= 32650 1 տարվա մաշվածքի գումարը, եթե շենքի օգտակար ծառայության ժամկետը տվյալ պահին 40 տարի է:

Լիլիթ

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ պատասխանի համար: Սկզբնական արժեքը՝ 1.150.000, այս տվյալը որտե՞ղ է օգտագործվում։

Tigran

այս տվյալը օգտագործվում է հետևյալ կերպ 1306000-1150000= 156000 վերագնահատումից աճն ուղղակիորեն պետք է ճանաչվի այլ համապարփակ ֆինանսական արդյունքներում և կուտակվի սեփական կապիտալի վերագնահատումից արժեքի աճի հոդվածում: 156000-ը պետք է դիտարկել որպես սեփական կապիտալի աճ,

Լիլիթ

Եվ այս ամենով վերջանու՞մ է խնդիրը։

Tigran

այո ու 31.12.2018թ դրությամբ ակտիվի արժեքը կկազմի 1306000-32650= 12733350