Ակտիվի սկզբնական արժեք

Արինա․

Բարև ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք տալ համապատասխան ձևակերպումները և որոշել ակտիվի սկզբնական արժեքը։ Ընկերությունը ձեռք է բերում հիմնական միջոց 1 000 000 դրամ արժեքով` տեղափոխման համար ծախսելով 500 000 դրամ։ Տեղակայման համար ծախսել է նյութեր 300 000 դրամի, հաշվարկել է աշխատավարձ 100 000: Նախապես շնորհակալություն։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16
Հիմնական միջոցների միավորի սկզբնական արժեքն ընդգրկում էա) գնման գինը, ներառյալ ներկրման տուրքերը և չփոխհատուցվող հարկերը հանած առևտրային զեղչերը և արտոնությունները, բ) ակտիվը համապատասխան վայր հասցնելու և ղեկավարության նախանշած նպատակներով օգտագործման համար աշխատանքային վիճակի բերելու հետ ուղղակիորեն կապված ցանկացած ծախսում, գ) հիմնական միջոցների ապատեղակայման և քանդման, ինչպես նաև իր զբաղեցրած տեղանքի վերականգնման սկզբնապես գնահատված ծախսումների գումարը, որոնց գծով կազմակերպության պարտականությունը առաջանում է կա՛մ միավորի ձեռքբերման ժամանակ, կա՛մ միավորները որոշակի ժամանակաշրջանում օգտագործման հետևանքով, որի նպատակը տարբեր է, քան այդ ժամանակաշրջանի ընթացքում պաշարների արտադրությունը: 17. Ուղղակիորեն վերագրելի ծախսումների օրինակներ են՝ ա) աշխատակիցների հատուցումների գծով ծախսումները (ինչպես սահմանված է «Աշխատակիցների հատուցումներ» ՀՀՄՍ 19-ով), որոնք առաջանում են ուղղակիորեն հիմնական միջոցի կառուցման կամ ձեռքբերման արդյունքում, ՀՀՄՍ 16 © IFRS Foundation/ՖՀՄՍ Հիմնադրամ Էջ 5՝ 19-ից բ) տեղանքի նախապատրաստման ծախսումները, գ) տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման սկզբնական ծախսումները, դ) տեղակայման և հավաքման ծախսումները, ե) ակտիվի անխափան աշխատանքի տեստավորման ծախսումները՝ հանած ակտիվը համապատասխան վայր և վիճակի բերելու ընթացքում արտադրված միավորների վաճառքից ստացված զուտ հասույթը (օրինակ՝ սարքավորումը տեստավորելու ընթացքում արտադրված նմուշները), և զ) մասնագետների վարձատրությունը:
1000000+500000+300000+100000=1900000