Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ քաղաքացիաիրավական օրենսգրքի ո՞ր հոդվածով պետք է ազատեմ ծառայություն մատուցողին՝ մահվան պատճառով: Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ քաղաքացիաիրավական օրենսգրքի ո՞ր հոդվածով պետք է ազատեմ ծառայություն մատուցողին՝ մահվան պատճառով: Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ինձ թվում է աշխատանքային օրենսգրքի հոդվածով պետք է ազատեք մահացած աշխատակցին:
Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 11-րդ կետով Աշխատանքային պայմանագիրը լուծվում է աշխատողի մահվան դեպքում» և 127 հոդված՝ Աշխատողի մահվան դեպքում գործատուն միակողմանիորեն լուծում է աշխատանքային պայմանագիրը աշխատողի մահվան օրվանից:
Իսկ 197 հովածով սահմանվում հասանելիք աշխատավարձի վճարման կարգը՝ Աշխատողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ վճարվում են մահացածի ընտանիքի անդամին մահվան վկայականը և ընտանիքի անդամ լինելու փաստը հավաստող անհրաժեշտ այլ փաստաթղթեր անձի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում, ներկայացնելու դեպքում: Վճարումները կատարվում են նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո աշխատանքային երեք օրվա ընթացքում: Սահմանված ժամկետում չստացված աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են ժառանգման:»
Հոդված 434.Պարտավորության դադարելը քաղաքացու մահով
1. Պարտավորությունը դադարում է պարտապանի մահով, եթե կատարումը չի կարող տեղի ունենալ առանց պարտապանի անձնական մասնակցության, կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտապանի անձի հետ:
2. Պարտավորությունը դադարում է պարտատիրոջ մահով, եթե կատարումը նախատեսված է անձամբ պարտատիրոջ համար կամ պարտավորությունն այլ կերպ անխզելիորեն կապված է պարտատիրոջ անձի հետ:
Մահվան վկայականի պատճենը վերցրեք,որ վերջնահաշվարկ կատարեք,