Ազատման հետ կապված

Նարինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդել, աշխատակցին էական պայմանի փոփոխմամբ այլ վայր ենք տեղափոխել աշխատանքի: Աշխատակիցը դատարան է դիմել հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, հայցի ապահովման միջոցն էլ վերաքննիչում է միայն 29-ին կունենանք որոշում: Այս պահին երկու օր արդեն իսկ աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում և արձանագրվել է այդ փաստը ստուգայցով: Արդյո՞ք կարող ենք ազատել աշխատանքից: Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պետք է նաև արձակման նպաստ վճարեք
Հոդված 129.Արձակման նպաստը
1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ 1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի տասնապատիկի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քսանհինգապատիկի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսնապատիկի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի երեսունհինգապատիկի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ միջին օրական աշխատավարձի քառասունչորսապատիկի չափով:
Հոդված 109.Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը
1. Աշխատանքային պայմանագիրը լուծվում է
9) աշխատանքի էական պայմանները փոփոխվելու դեպքում.
Հոդված 105.Աշխատանքի էական պայմանները փոփոխելը
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն

Tigran

Չեք կարող ազատել, դատական վեճի մեջ եք: