Շուշանիկ․
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք շրջ. հարկով հարկվող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև ՍՊԸ-ի հիմնադիրը, տարվա ընթացքում ազատ մնացորդային գումար կանխիկացնել և ի՞նչ չափով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Շուշանիկ․
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք շրջ. հարկով հարկվող, ծառայություններ մատուցող ՍՊԸ-ի տնօրենը, ով հանդիսանում է նաև ՍՊԸ-ի հիմնադիրը, տարվա ընթացքում ազատ մնացորդային գումար կանխիկացնել և ի՞նչ չափով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
եթե առկա է հաշվապահական շահույթ,ապա կարող է կատարել շահաբաժնի վճարում ու եկամտային հարկը պահելուց հետո մնացող գումարը փոխանցել իր անձնական հաշվին,
Շնորհակալ եմ, իսկ միայն շահաբաժին հանելու տարբերակով է հնարավոր կանխիկացումը եվ միայն տարվա վերջին ունեցած շահույթից , թե տարվա ընթացքում տարբերակ կա այդ առաջացած շահույթը կանխիկացնելու??
տարվա ընթացքում,որպես շահաբաժինների կանխիկացում,եթե նոր օրենքը ընդունվի,ապա եռամսյակի հաշվով հնարավոր կլինի այդպես անել,
Կներեք ի՞նչ նոր օրենքի մասին է խոսքը, եթե հնարավոր է պարզաբանեք։
Չի կարող, եթե շահույթ է պետք է հարկվի։
նկատի ունեի միայն տարվա վերջում շահաբաժնի տեսքով թե տարվա ընթացքում կարող է կանխիկացնել
Նախ նշեմ, որ կանխիկացումը ինքնին կարող է խնդիր լինել, քանի որ հիմա գրեթե բոլոր գործարքները անհրաժեշտ է կատարել փոխանցումով։ Ձեր նկարագրածից հասկանալի է, որ խոսքը գնում է շահաբաժնի մասին։ Միջանկյալ շահաբաժիններ ՍՊԸ-ների մասին օրենքով նախատեսված չեն, սակայն կարող եք նախորդ տարվա արդյունքներով կազմել չբաշխված շահույթի բաշխելու վերաբերյալ որոշում / արձանագրություն, այնուհետև տարվա ընթացքում վճարել շահաբաժինը՝ փոխանցումով։