ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպություն

Դավիթ Ասատրյան.

Հարգելի կոլեգաներ: Ալֆա ՍՊԸ 2009թ. ապրանքներ է վաճառել 99 տոկոսը մեկ հարկ վճարողի, և հանդիսանում է ԱԱՀ չվճարող: 2010թ. ստեղծվեց Բետա ՍՊԸ, որը շարունակեց նույն գործը: Հիմա 2011թ.-ին Ալֆա ՍՊԸ կարող է ասպարեզ գա և շարունակի վաճառքը մեկ տարի, իսկ Բետա ՍՊԸ-ն 2012թ.-ին: Եվ այդպես շարունակ: Կենտ տարեթվերը Ալֆան, Զույգ տարեթվերը Բետան: Նպատակը ԱԱՀ-ով չհարկվելն է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ.Հոդված 3, կետ “զ”
-այն առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ, որի կողմից նախորդ օրացուցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից (բացառությամբ գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման և տոկոսների ստացման) հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին, և (կամ) որի կողմից նախորդ օրացուցային տարում առևտրական գործունեության (վաճառքի) նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման (բացառությամբ ներմուծման) համար կատարման ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերում է մեկ հարկ վճարողի.

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

🙂 Բարև Ձեզ, Դավիթ։ Տեսականորեն դա հնարավոր է, և օրենքի տեսակետից ոչ մի արգելք չկա։ Մնումա, որ Ձեր կողմից նշված Ալֆա և Բետա կազմակերպությունները չհայտնվեն օրինապահ և անվտանգության ծառայությունների տեսադաշտում։

Skristin

հարգելի դավիթ որևէ խոչընդոտ չկա,միայն հաջորդ տարի ԱԱՀ-ի հաշվետվությունները ժամանակին տարեք,բալանսր օ-ական փակեք և ձեզ բարի ընթացք

Թեմուր Գալստյան,ք.Հրազդան

Եթե հիմնադիրները տարբեր մարդիկ են,ապա օրենքի խախտում չկա: