Հայկ.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, նախկինում աշխատել ենք շրջհարկով, հիմա ներկայացրել եմ 01.11.2022թ-ից ԱԱՀ վճարող համարվելու հաշվետվություն։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ պիտի ուղարկեմ, և ի՞նչ առանձնահատկություններ կան ԱԱՀ-ի հետ կապված, որ պետք է իմանալ: Շնորհակալություն
Հարգելի Հայկ, Ձեզ անհրաժեշտություն կլինի վարձել հաշվապահ կամ լավ ուսումնասիրել ՀՕ ԱԱՀ բաժինը։
Ամսական պետք է ներկայացնեք ԱԱՀ-ի հաշվարկ։ Եվ ըստ օրենքի դեբետագրել մինչ այդ ստացված ԱԱՀ-ն։ Այո, օգտվեք հաշվապահի ծառայություններից։
Պարտադիր հաշվետվություններն են ԱԱՀ՝ ամսական, շահութահարկ՝ տարեկան, մնացածը կապված է գործունեության հետ։