Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ օգնել. մեր կազմակերպությունը ԱԱՀ վճարող է։ ԵՏՄ -ից ներմուծել ենք բազային յուղ, դասակարգիչը՝ 2710199800, որը պետք է օգտագործվի որպես հումք՝ շարժիչային յուղ արտադրելու համար: Իրավիճակը. ԵՏՄ հաշվետվություն ենք ներկայացրել, և ավտոմատորեն հաշվարկվել է ներմուծման ակցիզային հարկ՝ գործող դրույքաչափով, որը վճարել ենք պետ բյուջե: Հարցը. արդյո՞ք պետք է վճարել նաև ԱԱՀ:
2710 19 980 0 Ավիայուղ, քանի որ ԱԱՀ վճարող եք, այս յուղի ներմուծումը ազատված է ԱԱՀ-ից, պետք է վճարեք նաև բնապահպանական հարկ,
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ պատասխանի համար, խնդրում եմ հղում կատարեք օրենքի։
հարկային օրենսգրքի բնապահպանական հարկի հոդվածները
Շնորհակալ եմ, հարգելի Տիգրան, իսկ ԱԱՀ-ից ազատման մասով ո՞ր օրենքը նայեմ։
2001 թվի օրենք է, ինտերնետով գրեք ԱԱՀ ից ազատված, կբերի
Շնորհակալ եմ
Այս կոդը համ դրոշմապիտակների հետ կապ ունի, համ ակցիզի, համ բնապահպահության, համ ֆիզ. ծավալի հաշվետվության համ էլ երկակիի, իսկ սահմանին ԱԱՀ-ից ազատման օրենքը հետևյալն է՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
(օրենքը խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն)
Ընդունված է 2001 թվականի հունիսի 29-ին
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ
(վերնագիրը խմբ. 26.02.15 ՀՕ-5-Ն)