Նարինե.
Բարև ձեզ:
ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս:
Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ:
Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է):
Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ:
Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Նարինե,
1) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում տրանսպորտային փոխադրման արժեքը չի ներառվում ԱԱՀ հարկման բազայի մեջ։
2) Եթե ոչ ռեզիդենտի երկրի և ՀՀ միջև կա կնքված կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր, ապա ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանա, սակայն ամեն դեպքում պետք է հանձնել ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկ՝ լրացնելով համապատասխան վանդակները:
3) Նշված տողում լրացվում է ԱԱՀ հարկման բազան (տես՝ կետ 1):
Երրորդ կետի հետ կապված կավելացնեի, որ ԱԱՀ հաշվարկում արտացոլվում են միայն ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների արժեքները, ոչ ռեզիդենտի հետ գործարքները ԱԱՀ հաշվարկում չեն արտացոլվում: