ԱԱՀ-ով աշխատելու դեպքում

Իննեսսա.

Բարև ձեզ:
Բացել եմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատելու։ Քանի որ չեմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կասեք` այս դեպքում պետք է ԱԱՀ-ով աշխատե՞մ և ինչքա՞ն է լինելու վճարման հարկի չափը։ Եվ բացի ԱԱՀ-ից այլ ի՞նչ հարկ պետք է վճարեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
14 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

IT ոլորտը ունի արտոնություն շահութահակի ու եկամտային հարկի մասով, ստացեք արտոնագիր այս տարվա համար, շահութահարկը կվճարեք 10 տոկոս։

NUNE

Շահութահարկը 0 չի՞։

Ալլա

Ոչ 10 տոկոս

Sona

Անկեղծ՝ չեմ հասկանում ինչի 10%։

NUNE

Եթե արտոնագիր ստանաք այս տարվա համար շահութարկը կլին 0 տոկոս, իսկ եթե դրսի հետ եք աշխատում աահ-ն էլ կարա 0 լինի, եթե ծառայությունը Հայաստանում ա, ապա 20%։

Tigran

Եթե դրսի համար եք աշխատելու ԱԱՀ-ն կլինի 0, իսկ հավաստագրի համար պետք է դիմեք ու ստանաք, որից հետո այս տարի հարկային արտոնություններից կարող եք օգտվել:

Իննեսսա

Այսինքն՝ ԱԱՀ չե՞մ վճարելու։
Իսկ եթե չեմ դիմում հավաստագրի համար, ի՞նչ հարկեր եմ վճարելու։

Tigran

Վճարելու եք ԱԱՀ-ն ՀՀ-ում ծառայություններ մատուցելու դեպքում, իսկ արտահանման դեպքում 0: Շահութահարկը ոչ հավաստագրի դեպքում 18 տոկոս է, իհարկե ծախսերը հանելուց հետո: Տեսնենք գոնե կերկարացնեն այդ արտոնությունների ժամկետը, քանի որ դրանց ավարտի տարին 2022-ն է: Ճիշտը դրանց երկարացնելն է, մանավանդ հիմա, որ ռուսներն էլ հարմար պայմանների դեպքում կմնան այստեղ կաշխատեն:

Իննեսսա

Իսկ ու՞մ եմ դիմում հավաստագիրը ստանալու համար և որքա՞ն ժամանակում են տրամադրում։

Եվ Շահութահարկից բացի այլ ի՞նչ հարկ պետք է վճարվի։

Tigran

Հավաստագիրը ստանալու համար պետք է դիմել ԲՏԱ նախարարություն, տրամադրում են 1 ամսում: Շահութահարկից բացի ԱԱՀ պետք է վճարվի, եթե վճարելիք լինի։Իսկ եթե աշխատողներ չլինեն այլ հարկեր չի լինի վճարման ենթակա:

Nerses

Ճիշտ կլինի օգտվեք հաշվապահի ծառայություններից։

Իննեսսա

Ուղղակի ցանկանում եմ իմանալ. եկամուտը ստանում եմ դրսից, արտոնագիր չեմ ուզում ստանալ, շրջհարկի հայտարարություն էլ չեմ ներկայացրել, կոնկրետ ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Tigran

Շահութահարկ, ԱԱՀ պետք է վճարվի, եթե վճարելիք լինի, դրոշմանիշային վճար տարեկան հասույթից, սոցվճար տարեկան հասույթից։ Իսկ եթե աշխատողներ չլինեն այլ հարկեր չի լինի վճարման ենթակա:

Արամ

Բարև ձեզ։ Ունեմ ԱՁ, IT ոլորտում եմ աշխատում դրսի օֆիս է։Չ եմ հասցրել ներկայացնել շրջհարկի հայտարարություն, կարո՞ղ եմ հիմա դիմել ԲՏՆ նախարարություն արտոնագիր ստանամ ու ԱԱՀ չվճարեմ։ Հունվար ամսվա համար արդեն հարկայինը ծանուցում է ուղարկել, որ վճարեմ կամ բացատրություն ներկայացնեմ։

Last edited 2 տարի առաջ by Արամ