Լիլիթ․
Բարև Ձեզ։ Ավտոլվացման կետի (լվա ինքդ) ծառայության մատուցումից ԱԱՀ վճարող կազմակերպությունը այն հարկում է 20%, թե՞ 16.67% դրույքաչափով։ Կխնդրեմ կարծիքներ չգրել, այլ նշել համապատասխան հոդվածը, որով առաջնորդվում եք։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Ավտոլվացման կետի (լվա ինքդ) ծառայության մատուցումից ԱԱՀ վճարող կազմակերպությունը այն հարկում է 20%, թե՞ 16.67% դրույքաչափով։ Կխնդրեմ կարծիքներ չգրել, այլ նշել համապատասխան հոդվածը, որով առաջնորդվում եք։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հոդված 63.Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
1. Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված
ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված գործարքների ու գործառնությունների: 2. Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16.67 տոկոս դրույքաչափի հաշվարկային մեծությամբ, եթե
1) կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, Օրենսգրքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.
2) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա
ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.3) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա
ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել.4) ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների գծով միայն ՀԴՄ կտրոն է տրամադրել գնորդին:
3. Օրենսգրքի 65-րդ հոդվածով սահմանված գործարքների հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկվում է 0 տոկոս դրույքաչափով:
այստեղ հարց են գրում նաև կարծիք ստանալու համար