Անահիտ․
Հոկտեմբերի 30-ին ես գերազանցել եմ 115 000 000 շեմը, գերազանցող գումարը 2 միլիոնից ավել է։ Ես ո՞ր ամսից եմ դառնւմ ԱԱՀ վճարող և ի՞նչ եմ անելու հետո, քանի որ չեմ աշխատելու այդ ԱՁ-ով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Հոկտեմբերի 30-ին ես գերազանցել եմ 115 000 000 շեմը, գերազանցող գումարը 2 միլիոնից ավել է։ Ես ո՞ր ամսից եմ դառնւմ ԱԱՀ վճարող և ի՞նչ եմ անելու հետո, քանի որ չեմ աշխատելու այդ ԱՁ-ով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Գերազանցման պահից դառնում եք ԱԱՀ վճարող, ներկայացնում եք հայտարարություն։ Եթե չեք աշխատելու , պետք է ներկայացնեք դադարեցման մասին հայտարարություն, որպեսզի ձեր վրա չհաշվարկվեն հարկեր և տույժեր, բայց այդ ամսվա ԱԱՀ պետք է ներկայացնեք և վճարեք։
Հոկտեմբերի 30-ից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը: Հարկ վճարողները շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից (շրջանառության հարկի համակարգից հարկման ընդհանուր համակարգ անցնելու պահից) տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով: Նայեք ՀՕ 264 հոդվածը: