Նադյա․
Հայաստանյան Իրավաբանական անձը սարքավորումներ է ներմուծելու Եվրոպական երկրներից և, ապա արտահանելու է ՌԴ։ Խնդրում եմ լուսաբանել՝ թե ե՞րբ և ի՞նչ պայմաններում կարող է իրավաբանական անձը ետ ստանալ ներմուծելիս մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։
ԱԱՀ-ի վերադարձը կատարվում է ամսական կտրվածքով դիմումի համաձայն։
Խորհուրդ կտայի նայեիք ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ 2014 թվականի դեկտեմբերի 17-ի օրենքի Գլուխ 29 «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Իրավաբանական անձը կարող է ետ ստանալ ներմուծման մաքսազերծման շրջանակներում վճարված ԱԱՀ-ն արտահանման ամսվա ԱԱՀ հաշվարկի հիման վրա։
Ձեր գործարքի վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման` արտահանման ամսվա ԱԱՀ հաշվարկի հիման վրա, համաձայն գրավոր դիմումի։