Լիդա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյով աշխատող Ա/Ձ հաշիվ է դուրս գրել և դարձել է ԱԱՀ-ով հարկվող։ Ի՞նչ կարելի է անել և ո՞նց է հարկվելու: Կիսվել՝ Նման նյութեր՝ ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ Բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր ԱԱՀ հարկման դաշտ Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման վերաբերյալ ԱԱՀ-ից ազատված գործարքներ
Իսկ շրջհարկի անցնել չէր ստացվի, պետք է ամսական ԱԱՀ հաշվարկները ներկայացնեք, շահութահարկի տարեկանները ևս ներկայացնեք։
Շնորհակալ եմ, իսկ ինչպիսի՞ հարկեր են առաջանալու, քանի՞ %-ով եմ հարկվելու։
ԱԱՀ-ն 20 տոկոս է, շահութահարկը 18 տոկոս, սակայն ծախսերի նվազեցման հնարավորություն ունեք, հաշվարկելով պարզ կդառնա։
Պետք է ներկայացնեք նաև միկրոյի ժամանակաշրջանի համար տարեկան ձև N256-ը՝ իրացման շրջանառության վերաբերյալ:
Այս տարի պետք է գործեք ԱԱՀ-ի դաշտում։
Ամսական պետք է հանձնեք ԱԱՀ հաշվարկ 20%, իսկ տարեկան շահութահարկ 18%։