Gegham Bagrazyan․
Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։
Բարև Ձեզ։
ԱԱՀ-ի հաշվանցումները կարող եք կատարել՝ անկախ վճարման հանգամանքից։ Սակայն, եթե հաշիվը վավերացրել եք մինչև ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման համար Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ (Ձեր նշված օրինակով՝ մինչև հոկտեմբերի 20-ը ներառյալ), ապա կարող եք հաշվանցել ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով (Ձեր նշված օրինակով՝ սեպտեմբեր հաշվետվու ժամանակաշրջանի համար), հակառակ դեպքում՝ ոչ։
Այս հարցին պատասխանել եմ ըստ օրենքի։
Այո, Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ: Եթե հաշիվը ստացել եք սեպտեմբերին, վավերացրել եք ներառյալ հոկտեմբերի 20-ը, ապա կարող եք սեպտեմբեր ամսվա համար տրվող ԱԱՀ-ի հաշվետվությամբ հաշվանցել՝ եթե անգամ վճարը չեք կատարել ։