Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք այս հարցում․ Կազմակերպությունը աշխատել է ԱԱՀ դաշտում, ձեռքբերումների ԱԱՀ հաշվանցվել է։ Եթե 2023թ աշխատի շրջ․ հարկի դաշտում, և գրենք կատարողական ակտ, որտեղ օգտագործվել են անցյալ տարվա ձեռք բերված նյութերը, ես այդ նյութերի հաշվանցված ԱԱՀ -ի հետ ինչ որ պրոբլեմ կունենա՞մ։
Այդ նյութերի հաշվանցված ԱԱՀ -ի հետ ինչ որ պրոբլեմ չեք ունենա։
Շնորհակալ եմ
Եթե փոխհատուցման գումար է առաջացել,
12. Օրենսգրքի համաձայն ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա կամ հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հետագայում կրկին հարկման ընդհանուր համակարգ տեղափոխվելու դեպքում կարող է մարվել ԱԱՀ-ի պարտավորությունների հաշվին: Սույն մասի կիրառության իմաստով հարկման հատուկ համակարգում գտնվելու ընթացքում առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը, այդ ժամանակաշրջանում Օրենսգրքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարները:
Շնորհակալ եմ
Հարգելի Հաշվապահներ,
իսկ 2022,2023 թ ետ վերադարձված ԱԱՀ կարո՞ղ է հետ պահանջվի, եթե ԱԱՀ դաշտից անցնենք շրջ.հարկի դաշտ։
Հունիսի 12 հարկային փոփոխություններում 73 հոդված 14 կետում ասվում է, որ պետք է վերաձևակերպվի ԱԱՀ։