ԱՐՄԵՆ.
Հարգելի հաշվապահներ, ձեռնարկությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և ձեռք է բերել վառելիք` բենզին, և հաշիվ ապրանքագրում ԱԱՀ չի նշված: Արդյո՞ք իրավունք ունի ԱԱՀ-ի հաշվարկում հաշվանցել բենզինի գումարի 16.67%:
Կանխավ շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
ԱՐՄԵՆ.
Հարգելի հաշվապահներ, ձեռնարկությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և ձեռք է բերել վառելիք` բենզին, և հաշիվ ապրանքագրում ԱԱՀ չի նշված: Արդյո՞ք իրավունք ունի ԱԱՀ-ի հաշվարկում հաշվանցել բենզինի գումարի 16.67%:
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իրավունք ունի:
Ոչ, Ձեր հաշիվը հարկային հաշիվ չէ, համաձայն գործող օրենքի հաշվանցվում է միայն առանձին նշված ԱԱՀ-ի գումարը:
Բենզինի վաճառքը ԱԱՀ-ով չի հարկվում, հետևաբար չեք կարող, և ընդհանրապես, եթե կազմակերպությունից եք գնումներ կատարում, 16.67%-ի հարց չի առաջանում:
Եթե հաշիվ ապրանքագիրը հատուկ հարկային հաշիվ է, միանշանակ իրավունք ունես:
Հարգելի հաշվապահներ, մինչև 2011 թ-ը բենզին և դ/վ ձեռք բերելիս առանց ԱԱՀ-ի հ/ա-ում գնորդ կազմակերպությունը իրավունք ուներ հաշվանցեր ԱԱՀ-ն 16.67% հաշվարկելով: 2011 թ-ից դ/վ-ը ընդհանրապես ազատվեց ԱԱՀ-ից, իսկ բենզինը միայն մեծածախ առևտրով զբաղվողները իրավունք ունեն ԱԱՀ-ով հաշիվ դուրս գրել և միայն նման հաշիվ /հարկային հաշիվ/ ունենալու դեպքում կարողեք ԱԱՀ-ն հաշվանցել:
2011 Հունվարի 1-ից արգելվում է, նախկինում թույլատրվում էր:
(Հարգելի հաշվապահներ, ձեռնարկությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող և ձեռք է բերել վառելիք` բենզին, և հաշիվ ապրանքագրում ԱԱՀ չի նշված: Արդյո՞ք իրավունք ունի ԱԱՀ-ի հաշվարկում հաշվանցել բենզինի գումարի 16.67%)
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք հնարաոր է հաշվանցել՞ եթե խոսքը 1000 լիտր բենզինի մասին է:
Հարգելի Արման, մեկ անգամ ևս կրկնեմ` եթե հարկային հաշիվ չեն տրամադրել (հարկային համարվում է այն հաշիվը, որտեղ կա ԱԱՀ և այն կամ ձեռք է բերվել ՏՀՏ-ից, կամ էլեկտրոնային է) իրավունք չունեք ԱԱՀ հաշվանցել: