Ներսես.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հիմնադրամն իր կանոնադրությամբ կարող է նաև ձեռնարկատիրական գործունեություն ծավալել և աշխատում է ԱԱՀ-ով: Հարցս հետևյալն է` ԱԱՀ-ի հաշվանցում կատարելիս արդյո՞ք հաշվի է առնվում միայն ձեռնարկատիրական գործունեությամբ կատարված ծախսերի ԱԱՀ-ն: Եվ մյուս հարցս` եթե ՀԴՄ կտրոնի վրա նշվում է ԱԱՀ, դա կարելի՞ է հաշվանցել: Կանխավ շնորհակալ եմ:
Այո, հաշվի է առնվում միայն ձեռնարկատիրական գործունեության մասով, իսկ ՀԴՄ կտրոնի վրա նշված ԱԱՀ հաշվանցվում է:
Շատ շնորհակալ եմ: