ԱԱՀ-ից ազատված գործունեություն

Խաչիկ.

Հարգելի գործընկերներ
Հասարակական կազմակերպությունների կողմից ապրանքների և ծառայությունների անհատույց սպառումը ազատված է ԱԱՀ-ից:
Հարկային մարմինները պահանջում են ԱԱՀ-ի հաշվարկ`պահանջելով ԱԱՀ-ից ազատված գործարքների տողում նշել Հասարակական Կազմակերպության շրջանառությունը: Արդյոք ճիշտ եք համարում հարկային մարմինների ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնելու պահանջը, և եթե այո ապա որ օրենքի պահանջով է դա ամրագրված:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Albert

Խաչիկ բարև Ձեզ:Եթե օրենքով սահմանված կարգով ՀԿ-ի սպառումը ազատված է ԱԱՀ-ից, ապա, որ ԱԱՀ-ի հաշվարկի մասինա խոսքը և ինչի հիման վրա է այդ հաշվարկը կազմվելու:
Նման դեպքում ավելի ճիշտ կլինի որ հարկային մարմինը նշի, թե որ օրենքով, հրահանգով կամ այլ իրավական ակտով է, հիմնավորում իր պահանջը:

Գնել

Ըստ Հոդված 3-ի 58.35 միլիոն շեմի հաշվարկում ներառված է նաև անհատույց սպառումը (Հոդված 6.3): Ուստի, եթե անհատույցի շրջանառությունը գերազանցել է այդ շեմը,ապա հասարակական կազմակերպությունը դառնում է ԱԱՀ վճարող, և պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվետվությունը:

Մարիամ

Այո: Քանզի դուք ԱԱՀ վճարողեք հանդիսանում և եթե ասենք գործարքներ կատար եք որոնք ազատված չեն, ապա ԱԱՀ ևս կվճարեք:
Ուստի այս պարագայում հաշվարկ ներկայացնելով հաստատում եք, որ վճարելիք ԱԱՀ չունեք:
Իսկ մնացածի մասին ևս ասված է համապատասխան հրահանգում

Albert

Բարև Ձեզ, Գնել և Մարիամ: Եթե ՀԿ-ի, տվյալ գործունեությունը, օրենքով(ԱԱՀ-ի մասին օրենք Հոդված 15,22), ազատվածա ԱԱՀ-ից, ապա ինչ շեմի մասինա խոսքը?

Գնել

ԱԱՀ վճարողը կարող է իրականացնել ԱԱՀ-ից ազատված, 0-ական, հարկվող գործարքներ: “Գործարք”-ն է ազատված ԱԱՀ-ից, և ոչ թե “կազմակերպությունը”: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է հանդիսանում կամ ոչ, ելնելով ԱԱՀ 3-րդ հոդվածից: Նշենք, որ “ԱԱՀ վճարող” հանդիսանալ դեռևս չի նշանակում, որ նա ԱԱՀ հարկ է վճարելու: