Գևորգ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ո՞նց եք։ Հարցը հետևյալն է. ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, այս տարի ընդհանուր շրջանառությունը եղել է մոտավորապես 42 մլն դրամ, հիմնական միջոցներ ունենք վաճառքի՝ միասին վերցված չի գերազանցում 115 մլն.։ Այս տարի, եթե վաճառվի՝ գերազանցված մասով պե՞տք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ, իսկ եթե մյուս տարի 2023թ.-ին է վաճառվում ու չի գերազանցում 115 մլն դրամը՝ միայն հարկային պարտավորություն լինում է շրջ հարկի, քանի՞ տոկոսը 5, թե՞ 10%։ 2023 թվականի ԱԱՀ-ի շեմը 115 միլիո՞ն է։
1 Այս տարի, եթե վաճառվի՝ գերազանցված մասով պե՞տք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ, այո միայն գերզանցված մասով պետք է վճարեք,
2 իսկ եթե մյուս տարի 2023թ.-ին է վաճառվում ու չի գերազանցում 115 մլն դրամը՝ միայն հարկային պարտավորություն լինում է շրջ հարկի, քանի՞ տոկոսը 5,
թե՞ 10%։ 10% եթե անշարժ գույք է, 5 տոկոս եթե շարժական է,
3 2023 թվականի ԱԱՀ-ի շեմը 115 միլիո՞ն է։ դեռևս,բայց կարող է փոխեն սպասենք հնարավոր փոփոխությունների վերջնարդյունքին,
Շատ շնորհակալ եմ Տիգրան ջան պատասխանի համար
Եթե այս տարի վաճառվի և գերազանցի 115 միլիոնը՝ ապա գերազանցված մասով պետք է վճարվի ԱԱՀ և շահութահարկ: Այդ դեպքում 2023-ին ևս կլինեք ԱԱՀ վճարող: Իսկ եթե մյուս տարի 2023թ.-ին է վաճառվում ու չի գերազանցում 115 մլն դրամը՝ ապա 2023թ. ձև 201-ը ներկայացնելու դեպքում կաշխատեք շրջ հարկի դաշտում: 2023 թվականին այս պահի դրությամբ դեռևս ԱԱՀ-ի շեմը 115 միլիոն է։
Շնորհակալ եմ եմ Ձեզ պատասխանի համար ։