Liana.
Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Liana.
Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարգելի Լիանա, պետք է 9-րդ կետի Ա վանդակում գրեք հդմ-ի վաճառքի թիվը ԱԱՀ-ն ներառյալ, իսկ Բ վանդակում կլրացվի 16.67%-ը:
Ձեր հարցի պատասխանը Ներսեսը գրել է, այդպես է լրացվում: Հաշվարկի 9-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման դիմաց ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը), իսկ 9-րդ կետի [Բ] վանդակում՝ ԱԱՀ-ի գումարը, որը որոշվում է ԱԱՀ-ի գումարը ներառող հատուցման գումարի նկատմամբ կիրառելով 16.67% հաշվարկային դրույքաչափ:
Կարող եք ներառել 18Ա վանդակում առանց ԱԱՀ գումարը, բայց չեք կարող հաշվանցել, քանի որ ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարներ են համարվում՝ ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՒՄ առանձնացված ԱԱՀ-ի գումարները: