Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է շտապ օգնել հետևյալ հարցում. ԱԱՀ մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, եթե ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ, ապա նրանք կարող են հաշվանցել միայն հարկվող գործարքների իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնար է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է` ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում` զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների) տեսակարար կշռից:
Իմ դեպքում նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնար է, ուստի պետք է հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկել տեսակարար կշռից:
Խնդրում եմ կամայական թվերով բերել վերոնշյալ դեպքի մի օրինակ: Նախապես անչափ շնորհակալ եմ:
Օրինակ.
Ընդհանուր շրջանառությունը 3000 է, որից` 1000 ԱԱՀ-իվ ազատված, 2000 ԱԱՀ ով հարկվող, հաշվանցման ենթակա ԱԱՀ /դեբետը/ 500 է: Ընդհանուր շրջանառության մեջ հարկվող շրջանառությանը կազմում է 2000/3000=0.67, հետևաբար 500-ի 0.67 մասը / 500*0.67=335 /կարող եք հաշվանցել պակասեցնել Ձեր պարտավորությունից, մնացածը `165 միացնում եք ծախսերին:
Հաշվանցման ենթակա ԱԱՀ 50.000
Շրջանառությունը
1.Հարկվող 600.000
2.Չհարկվող 200.000
Ընդամենը 800.000
800.0/200.0*100=25%
50.0-25%=37.5 հաշվանցման ենթակա է