ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման

Ալլա.

ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 – կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Ես կարծում եմ՝ հաշիվ գրելը կապ չունի տեղեկանքի ստացման հետ, այլ կապ ունի ծառայությունների մատուցման ավարտվածության հետ: Իսկ ինչ վերաբերում է վերաձևակերպմանը, այն պակասեցվում է հաշվետվության մեջ դեբետի պակասեցում տողում, վերագրվում է ծախսերին, չփոխհատուցվող հարկեր տողին: Տեղեկանքը հարկային պետք է ներկայացնեք ստացման ամսվան հաջորդող մինչև ամսի 20-ը, եթե չեմ սխալվում:

Արա

Բոլոր դեպքերում գրեք հաշիվը՝ անկախ տեղեկանք ներկայացնելուց, իսկ տեղեկանք ներկայացնելուց հետո նոր կատարեք համապատասխան վերաձևակերպումը: