ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ

Մելինե.

Բարև Ձեզ: Կասե՞ք՝ Ա/Ձ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, հերթականությունը: Եվ, եթե լինելու է տնտեսական խանութ, նպատակահարմար է աշխատել ԱԱՀ-ով, թե՞ շրջհարկով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ա/Ձ բացելու համար անհրաժեշտ է պետ. ռեգիստրում անձնագիր, սոց. քարտ ու 3 000 դրամ, հետո գալիս է հարկային հաշվետվությունների հարցեր, ՀԴՄ գնում, գրանցում և այլն: ԱԱՀ-ով, թե շրջհարկով, ժամանակի խնդիր է ու իրացման շրջանառության:

Գայանե

Ա/Ձ գրանցելու համար Ձեզ անհրաժեշտ է ներկայանալ Պետ. ռեգիստր անձնագրով և անձնագրի պատճենով: Միաժամանակ առկա է պետական տուրք 3 000 ՀՀ դրամի չափով, որը պետք է վճարել 900005160750 գանձապետական հաշվին: Անձնագրի հետ վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում աշխատակիցը կլրացնի համապատասխան դիմումը:
Գրանցումը կատարվում է հենց նույն օրը: Նպատակահարմար է աշխատել շրջհարկով:

Nerses

Անհրաժեշտ է ՀԴՄ, աշխատեք շրջանառության հարկով:

Աննա

Առաջինը ID քարտ ունեցեք, կամ մեկը ով ունի, որովհետև նպատակահարմար է շրջհարկի դաշտում աշխատել, իսկ Ա/Ձ բացելուց հետո 20 օրվա մեջ պետք է հայտ ներկայացնեք, եթե չանեք կընկնեք ԱԱՀ-Ի դաշտ։
Հաշվապահության մատչելի վարում 093245605: