Լիլիթ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը 2022թ.-ին չի գերազանցել 115 մլն. ՀՀ դրամը:
1. արդյո՞ք պետք է հայտարարությունը ներկայացվեր մինչև հունվարի 20-ը
2. եթե չեմ ներկայացրել և հիմա եմ ներկայացնում հունվարի 1, 2 օրերի համար, ի՞նչ հարկատեսակով եմ համարվում հարկվող
3. եթե չտամ հայտարարություն մինչև փետրվարի 20-ը, այսինքն չե՞մ կարողանալու ձեռքբերված ԱԱՀ-ն հաշվանցել։
Խնդրում եմ հարցին պատասխանելու դեպքում, նշել հոդվածը, որով առաջնորդվում եք: Կանխավ շնորհակալ եմ:
1. արդյո՞ք պետք է հայտարարությունը ներկայացվեր մինչև հունվարի 20-ը
պետք է ներկայացնել մինչև փետրվարի 20-ը,
2. եթե չեմ ներկայացրել և հիմա եմ ներկայացնում հունվարի 1, 2 օրերի համար, ի՞նչ հարկատեսակով եմ համարվում հարկվող,
որ համակարգի հաշվով հայտարարություն կներկայացնեք նրանով էլ կհարկվեք,
3. եթե չտամ հայտարարություն մինչև փետրվարի 20-ը, այսինքն չե՞մ կարողանալու ձեռքբերված ԱԱՀ-ն հաշվանցել։
ԱԱհ հաշվանցել կարող են միայն ԱԱՀ վճարողները,
Բարև Ձեզ, Լիլիթ։ Լավ հարց է։
Որքանով հասկացա՝ Ձեր հարցը կայանում է նրանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից ավտոմատ կերպով չեք համարվել, սակայն ցանկանում էիք համարվել ԱԱՀ վճարող։ Այո, ստացվում է, որ համաձայն ՀՕ հոդված 59 կարող եք համարվել ԱԱՀ վճարող հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ, այսինքն այդ ժամկետից շուտ ստացված հաշիվների մասով կունենաք հաշվանցման խնդիր։
Իրականում եթե մինչև փետրվարի 20-ը չներկայացնեք հարկման դաշտի ընտրության դիմում, ավտոմատ կհամարվեք ԱԱՀ վճարող։ Բայց կարծում եմ, որ կունենաք հաշվանցման խնդիրներ մինչև այդ ժամկետը ստացված հաշիվների մասով։
Ներկայացրեք ԱԱՀ վճարող համարվելու դիմումը հիմա, և եթե հնարավոր է, խնդրեք գործընկերներին փոխել հաշիվների մատուցման ամսաթվերը, որպեսզի չունենաք հաշվանցման խնդիր։