Աստղիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք և պատասխանեք հարցերիս։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն տարածք է վարձակալել ֆիզ. անձից:
1. Ֆիզ. անձի քայլերը, գործողությունները
2. Վարձակալության պայմանագիրը որտե՞ղ պետք է վավերացվի
3. Ա/Ձ-ի քայլերը, գործողությունները
1. Ֆիզ. անձի քայլերը, գործողությունները
պետք է հաշվառվի հարկայինում ու պայմանագիրը ներկայացնի կադաստր պետ.գրանցման,
2. Վարձակալության պայմանագիրը որտե՞ղ պետք է վավերացվի
3. Ա/Ձ-ի քայլերը, գործողությունները
հանդես գա հարկային գործակալ, վճարի ֆիզ.անձի համար եկամտային հարկ,
Եթե պայմանագիրը կգրանցվի կադաստրի կոմիտեում, ֆիզիկական անձը այլևս անելիք չունի, իսկ եթե ոչ՝ ֆիզ. անձը պիտի դիմում ներկայացնի հարկային մարմին վարձակալությունից սպասվելիք եկամուտների մասով: Ա/ձ-ն որպես հարկային գործակալ վարձակալական վճարը ֆիզ. անձին փոխանցելու ամսում 10 տոկոս եկամտային հարկը ֆիզ. անձից պիտի պահի և փոխանցի պետբյուջե:
Պայմանագիրը, եթե չի գրանցվում կադաստրի կոմիտեում. ֆիզիկական անձը անշարժ գույքի վարձակալության պայմանագրի մասին կարո՞ղ է օնլայն հարթակով տեղեկացնի, թե՞ միայն գրավոր պետք է ներկայացնի տեղեկատվությունն։
Ըստ ՊԵԿ կարգի քանի, դեռ էլեկտրոնային տարբերակի հարցը իրենք չեն լուծել, ուղարկվում է թղթային: Ճիշտն ասած ես որոշել եմ թղթային ստորագրեմ, սկանավորեմ և էլեկտրոնային ուղարկեմ ՊԵԿ էլեկտրոնային հասցեին, կարծում եմ ետ չեն ուղարկի: Մեյլ գրեք ՊԵԿ կարգը ուղարկեմ կամ Արլիսում փնտրեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«1» դեկտեմբերի 2023 թ.
N 1263-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵԿԱՄՏԻ ՍՏԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեյլ գրեք ՊԵԿ կարգը ուղարկեմ կամ Արլիսում փնտրեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԻՄ մեյլը poghas@gmail.com
Շնորհակալություն շատ