Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն

Հասմիկ․

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այդ դեպքում Դուք գտնվելու եք նաև շահութահարկի դաշտում, նկատի առեք, դա արդեն հարկման ընդհանուր ռեժիմն է, նայեք Հարկային օրենսգրքի 135-րդ հոդվածը: Եկամտայինի և սոց. վճարի հաշվով՝ նախատեսու՞մ եք վարձու աշխատող ունենալ, թե՞ ոչ:

Լիա

Այո, 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 դրամ կենսաթոշակ։

Հասմիկ

Տիգրան ջան, ոչ աշխատող չեմ ունենալու, իսկ Լիան որ գրել է 5 000-ական դրամ (եկամտային և սոց.), դա շրջ. հարկին է չէ՞ վերաբերում, թե՞ ԱԱՀ-ի դեպքում էլ կան մինիմում 5 000-ական վճարներ:

Լիա

ՀՀ ՀՕ հոդված 125 մաս 3՝ 5 000 դրամ շահութահարկ, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ վճարում են 5 %, մինչև 6 000 000 դրամը, 6 000 000 դրամը գերազանցելու դեպքում՝ 10 % 6 000 000 դրամը գերազանցող մասից + 300 000 դրամ։

Արա

Տվյալ դեպքում եկամտային հարկը և սոցիալական վճարը հաշվարկվում են կախված շրջանառությունից և շահույթի չափից:

Տիգրան

Հասմիկ, ԱԱՀ-ի դեպքում մինիմում վճարներ չկան, այն դուրս է բերվում հաշվարկով՝ ելնելով Ձեր շրջանառությունից, պետք է ուշադիր լինեք ԱԱՀ-ի հաշվարկը լրացնելիս:

Քրիստինե

Բարև ձեզ:
Ձեր պարագայում Ա/Ձ-ի համար տարեկան եկամտային հարկ (շահութահարկի հաշվարկում)՝ 60 000 դրամ, և սոցիալական վճար՝ 60 000 դրամ, չի առաջանալու, սա տարածվում է միայն շրջանառության հարկ վճարողների Ա/Ձ-ների վրա: Իսկ ինչ վերաբերում է ամսական եկամտային հարկին և սոցիալական վճարին, եթե գրանցված աշխատող ունեք ամեն ամիս առաջանում է՝ անկախ հարկման համակարգից, իսկ եթե աշխատող չունեք՝ ամեն ամիս ԱԱՀ հաշվետվություն եք ներկայացնելու և վճարելու:

Մարիամ

Քրիստինե ջան, խնդրում եմ, օրենքի հոդված կամ կետ կասեք, որ ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ն տարեկան 60 000 դրամ շահութահարկից և 60 000 դրամ սոց. վճարից, ինչպես նաև 12 000 դրամ դրոշմանիշային վճարից ազատված է, ստացվում է՝ եթե ԱԱՀ-ով է աշխատում, այդ վճարումներից ազատված է: Պարզապես օրենքում չեմ կարդացել, որ հստակ հարկատեսակ առանձնացնի վճարել չվճարելու համար: