Սամսոն.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ-ն (ծրագրավորմամբ զբաղվող և այլ աշխատող չունեցող) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում է կատարում շրջանառության հարկի համակարգ: Հաշվապահության հետ կապված տարբեր կարծիքներ եմ լսել, կուզեի նաև Ձեր կարծիքն իմանալ:
Վճարումներ՝
1․ Շրջանառության հարկ՝ ամսական (կամ եռամսյակը մեկ) ստացված գումարի 5 %-ի չափով՝ միասնական հարկային հաշվին:
2․ Շահութահարկ՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
3․ Սոցիալական վճար՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
4․ Դրոշմանիշային վճար (ժողովրդական լեզվով ասած՝ զինվորի փող)՝ տարեկան 12 000 դրամի չափով՝ 900005001186 հաշվին:
Հաշվետվություններ՝
1․ Տարեկան մեկ անգամ (մինչև փետրվարի 20-ը) 201 (Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն) ձև:
2․ Եռամսյակը մեկ անգամ (մինչև ամեն եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը) 232 (Շրջանառության հարկի հաշվարկ) ձև:
Փորձել եմ բոլոր քայլերս ներկայացնել՝ հույս ունենալով, որ այն կարող է օգտակար լինել նաև այլ տնտեսվարողներին:
Ուղղակի կխնդրեմ՝ ասեք, եթե ավելորդ կամ պակաս քայլ կա ներկայացրածիս մեջ:
Հարգանքներով:
Վճարումներ՝
1․ Շրջանառության հարկ՝ եռամսյակը մեկ) ստացված գումարի 5 %-ի չափով՝ միասնական հարկային հաշվին:
2․ Շահութահարկ՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
3․ Սոցիալական վճար՝ ամսական 5 000 դրամի չափով՝ միասնական հարկային հաշվին:
4․ Դրոշմանիշային վճար (ժողովրդական լեզվով ասած՝ զինվորի փող)՝ տարեկան 12 000 դրամի չափով՝ 900005001186 հաշվին:
Հաշվետվություններ՝
1․ Տարեկան մեկ անգամ (մինչև փետրվարի 20-ը) 201 (Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն) ձև:
2․ Եռամսյակը մեկ անգամ (մինչև ամեն եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը) 232 (Շրջանառության հարկի հաշվարկ) ձև:
3. Ձև 240. անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի շահութահարկի հաշվարկ 107 տողում լրացնել 60 000, եթե ամբողջ տարին եք աշխատել։
4. Ձև 244. հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի, լրացնել 60 000, եթե ամբողջ տարին եք աշխատել։
Շնորհակալ եմ, Տիգրան ջան:
Հաշվետվություննների 3-րդ և 4-րդ կետերը չգիտեի:
2 հարց էլ առաջացավ 240 և 244 տարեկան հաշվետվությունների վերաբերյալ.
Ձև 240-ում միայն նշել “ԱՁ Նոտար” և 107-րդ տողը լրացնելը բավարա՞ր է:
Ձև 244-ի 6 և 7 կետերը բաց թողնե՞լ և լրացնել միայն 8-րդ կետը բավարար կլինի՞:
Ձև 244-ում լրացնել 8 և 9 կետերը:
Իսկ եթե Ա/Ձ հանդիսացողը ունի հիմնական աշխատանք ու արդեն վճարում է կենսաթոշակայինի համա՞ր: