Ա/Ձ-ն զբաղվում է դիմահարդարմամբ

Սուսաննա.

Խնդրում եմ, պատասխանեք: Ա/Ձ-ն նոր է գրանցվել և զբաղվում է դիմահարդարմամբ, դեմքի մերսմամբ և նմանատիպ այլ ծառայություններով: Հարկային հաշվետվությունների մեջ ո՞ր ձևերը (համարները) պետք է ընտրենք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Եթե տվել եք դիմում շրջանառության հարկով հարկվելու համար, ապա ներկայացնելու եք 232 ձևը, որտեղ լրացնելու եք արտոնագրային հարկման տողը, եթե ներկայացրել եք դիմում արտոնագրային հարկման համար:

Մարինե

Ինչպես նաև՝ աշխատողների վճարվող եկամուտների համար 189 ձևը: Եթե շրջանառության հարկի դիմում չեք ներկայացրել գրանցման օրվանից 20 օրվա ընթացքում, ներկայացրեք: Հաշվետվությունների ցանկը կարդացեք, կգտնեք: Արտոնագրայինի դիմումն էլ գործունեության սկսելուց առաջ ներկայացրեք, հարկն էլ վճարեք:

Արա

Սովորաբար դիմահարդարումը մտնում է վարսավիրական ծառայությունների մեջ, հետևաբար Դուք հանդիսանում եք արտոնագրային հարկ վճարող, ուստի ամեն ամիս Դուք պետք է ներկայացնեք արտոնագրային հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտ՝ 160 ձևը: