Ա/Ձ-ն զբաղվելու է ալկոգելի արտադրությամբ

Լենա.

Բարև ձեզ: Ա/Ձ է բացվում և ուզում է աշխատել ալկոգելի արտադրությամբ, կհուշե՞ք՝ ինչ դասակարգչով սկսի աշխատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Պետք է հասկանաք՝ ալկոգելը դեղագործական արտադրանքի արտադրություն է, թե Այլ քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում: Վերջինը 20.59.9-ն է: Դեղագործականի համար հատուկ թույլտվություն է հարկավոր: Կարող եք գրավոր հարցում անել ՊԵկ:
Հ.Գ. Ալկոգելը կարող է լինել վերը նշված 2 տեսակի արտադրությունից:

Ամիկում

20.20.0 Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

Այս ենթադասը ներառում է`
– տիզասպան, միջատասպան, սնկասպան նյութերի, ռոդենտիցիդների, հերբեցիդների, բիոցիդների արտադրություն
– բանջարեղենի ծլումը կանխող, բույսերի աճը կարգավորող նյութերի արտադրություն
– ախտահանիչ (վարակազերծիչ) նյութերի արտադրություն, գյուղատնտեսությունում և այլ նպատակներով օգտագործման համար
– ուրիշ խմբավորումներում չներառված այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն

Բացառվում է`
– պարարտանյութերի և ազոտական միացությունների արտադրությունը, տես 20.15.0
Կարծում եմ սա է: Կարող եք զանգահարել 044 003060

Tigran

Աշխատեք՝ կիրառելով այս 20.20.0 Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն դասակարգիչը, ալկոգելը դեղագործական արտադրանք չէ, հետևաբար լիցենզիայի կարիք էլ չկա: