Անի.
Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։
Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։
Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալություն:
6 ամսվա ծառայության վճարը կանխավճար է, պետք է դրանից շրջհարկը վճարեք: Իսկ 1000-ի տեսեք որ մասն է ձերը, որքանը Ֆեյսբուքինը և Լինկեդինինը, դրա հաշվով ավելի լավ կլինր կնքեիք հանձնարարության պայմանագիր ու դրա հիմքով դիմեք այդ ցանցերին:
1000-ը ամբողջութամբ ծախսվելու է Ֆեյսբուքի և Լինկեդինի վրա։
Մի բան էլ եմ ուզում ճշտել։ Եթե 6 ամսում 1000-ի փոխարեն կծախսվի 800 դոլլար, ես կարո՞ղ եմ ադ գումարը ետ վերադարձնել գործատուին, առանց որևէ հարկային կամ հաշվապահական խնդրի:
Կրկնում եմ՝ կնքեք հանձնարարության պայմանագիր ու այդ հարցերը դրանում ամրագրեք:
Խնդիրը հետևյալն է` դեբիտորներին վճարվել է 200 000 դրամ։ Տալ հաշվապահական ձևակերպում։
6 ամսվա գումարը պետք է ձևակերպվի կանխավճար, արտացոլվի եռամսյակային հաշվետվությունում: Իսկ 1000-ի հետ կապված ճիշտ կլինի հիմնավորվի փաստատթղերով հետագայում խնդիր չառաջանալու համար, 1000-ը ինչպես հասկացա էլի ծառայություն մատուցելու հետ կապված ծախս է:
Այսինքն՝ 1 000-ի համար որևէ հաշվետվութուն չպե՞տք է ներկայացնեմ կամ/և հարկ վճարեմ:
Ծառայությունների դիմաց 6 ամսյա գումարը կանխավճար է, իսկ $1000-ը ձևակերպեք ծախս։