Ջեմմա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ լինել չլինելով չի որոշվում եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու հարցը, եթե գրանցված աշխատող չունեք եկամտայինի հաշվետվություն չեք ներկայացնի:
Կարծում եմ կարիք չկա, քանի որ եկամտային հարկով հարկման բազա չի առաջացել, ուստի հարկի պարտավորություն էլ չկա։
Ալլա ջան, շնորհակալություն: Իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դեպքում քաղիրավական պայմանագրով ծառայություն մատուցող ունենալու դեպքում եկամտային հարկի, սոց. վճարի և դրոշմանիշային վճարր հարշվարկելու և վճարելու դեպքում որևէ առանձնահատկություն կա՞:
Լրացուցիչ հաշվետվությունների կարիք չկա, քանի որ քաղիրավականով աշխատողի եկամուտը նշել եք 0։ Այսինքն՝ հարկման բազա չի առաջացել փոփոխություն կատարելու համար։