Աննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե Ա/Ձ-ն իր պատրաստ լանչերն է մատակարարում ֆիրմաներին՝ կարո՞ղ է միկրոյով աշխատել: Ոնց որ օրենքի արգելող գործունեության ցանկում չկա:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե Ա/Ձ-ն իր պատրաստ լանչերն է մատակարարում ֆիրմաներին՝ կարո՞ղ է միկրոյով աշխատել: Ոնց որ օրենքի արգելող գործունեության ցանկում չկա:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարո՞ղ եք նշել, դու՞ք եք պատրաստում լանչերը։ Եթե դուք եք պատրաստում, ապա դա հանրային սնունդ է, չեք կարող համարվել միկրո։
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի օտարումը (այդ թվում` առաքմամբ) և (կամ) սպառման կազմակերպումը: Այդ գործունեությունը ներառում է նաև խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպման հետ անմիջականորեն կապված ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, մասնավորապես սպասարկումը, մուտքի թույլտվությունը:
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության), ինչպես նաև սույն ենթակետում նշված աշխատանքներին կամ ծառայություններին համանման այլ աշխատանքներ կատարողները կամ ծառայություններ մատուցողները:
Եվ եթե սկզբնական ժամանակ միայն մեկ կազմակերպության վաճառք լինի հաշիվ փաստաթղթերով, արդյո՞ք խնդիր է միկրոյի համար:
Այո, դա կդիտվի որպես պատրաստի սննդատեսակներիի պատրաստում, կարող է միկրոյով գործել այս տարի, մյուս տարի շրջհարկով պետք է գործի: