Ա/Ձ դադարեցման վերաբերյալ

Մելինե.

Բարև Ձեզ։ Եթե նոր Ա/Ձ ենք բացել /դեռ 20 օրը չի լրացել/ և դեռ հարկային դաշտի ընտրության որևէ հայտարարություն չենք ներկայացրել ու հիմա անհրաժեշտություն է առաջացել Ա/Ձ-ն փակել։ Արդյո՞ք կարող եմ առանց որևէ հարկային դաշտի ընտրության լրացնել Ա/Ձ-ի գործունեության դադարեցման 207 ձևը: Եվ արդյո՞ք որևէ հարկային պարտավորություն կունենամ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ռուզանննա

Այո, կարող եք, այդ դեպքում ավտոմատ կհամարվեք ԱԱՀ վճարող և պիտի ներկայացնեք ԱԱՀ-ի ամսական 0-ական հաշվարկ, նաև տարին ավարտվելուց հետո տարեկան շահութահարկի և սոց վճարի 0-ական հաշվարկներ, եթե շրջանառություն չունեք: Այս դեպքում հարկային պարտավորություններ էլ չեն առաջանա:

Tigran

կարող եք լրացնել Ա/Ձ-ի գործունեության դադարեցման 207 ձևը:սակայն եթե որևէ հայտարարություն չներկայացնեք,կհամարվեք ԱԱՀ վճարող ու այդ օրերի հաշվով ու տարեկան հաշվով պետք է ներկայացնեք ԱԱՀ ու շահութահարկի հաշվարկները:

Արթուր

Ամեն դեպքում կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրություն համարվելու վերաբերյալ դիմում կամ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում՝ հետագայում ավելորդ հարցադրումներից և խնդիրներից խուսափելու համար։