Բարև Ձեզ։
Ուզում եմ հասկանալ՝ ինչպե՞ս գրանցել Ա/Ձ /ընտանեկան/, որպեսզի մաքսիմալ քիչ լինեն հարկերը։ Ֆրեշի կետ եմ բացելու, և ընդհանրապես՝ ի՞նչ մուծումներ ունեմ անելու։
Պետք է գործեք շրջհարկի դաշտում 5 տոկոս շրջանառությունից,ամեն ամիս էլ 5000 սոցվճար,5000 շահութահարկ,դա առանց աշխատող ունենալու, սննդի անվտանգության ծառայությունում էլ պետք է գրանցվեք:
ԵԹե միայն ֆրեշ եք սարքելու և վաճառելու, կարող եք միկրոյի տակ աշխատել, բայց այլ բան չեք կարող վաճառել, ֆրեշը սարքելը կարող է դիտվել որպես արտադրություն։
Բայց նաև տեղում չպետք է հարմարություն ունենաք նստելու, այսինքն վաճառում եք դուրս, որ չդիտվի որպես հանրային սնունդ։

«Ընտանեկան ձեռնարկություն» հասկացություն այլևս գոյություն չունի:
Ֆրեշ սարքելու և վաճառելու համար գրանցեք Ա/Ձ որպես միկրոձեռնարկատեր աշխատեք։ Ձեռք բերեք ՀԴՄ։