Ա/Ձ անցել է ընդհանուր հարկման դաշտ

Ռոզա.

ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հետ անցում չկա, բայց ես չհասկացա, ինչու՞ եք անցել հարկման ընդհանուր դաշտ։ Դուք Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպություն եք։
Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները։

Tigran

267-ի մաս 5-ի 10 ենթակետի հիմքով են անցել հարկման ընդհանուր դաշտ։

Tigran

Այս տարի ու հաջորդ տարի չեք կարող վերադառնալ միկրոի դաշտ: Այսուհետ ու հաջորդ տարի պետք է գործեք շրջհարկի համակարգում:

Լիլիթ

Հաշվառումից դուրս եկեք, ուրիշ ԱՁ հաշվառեք:

karine

Ես համաձայն եմ Լիլիթի հետ։ Եթե ինչ որ սխալի պատճառով անցել եք ԱԱՀ-ի դաշտ, դադարացրեք ձեր Ա/Ձ-ի գործունեությունը և նոր Ա/Ձ գրանցեք։ Կարող եք ուրիշի անունով գրանցել։

Նաիրա

Միակ տարբերակը գործունեությունը դադարեցնել ու ուրիշ մեկի անունով ԱՁ կամ ՍՊԸ բացելն է, այլապես ԱԱՀ վճարող եք համարվելու նաև հաջորդող հաշվետու տարում: Կարող եք Ձեր ՀԴՄ-ն սպասարկող տեսուչին դիմել, եթե ՀԴՄ կտրոնը պահել եք՝ կարող է կտրոնը հետ վերադարձ անել: