Լուսինե․
Բարև Ձեզ։ Wildberries-ում որպես վաճառող եմ: Կասե՞ք ընթացակարգը: Ա/Ձ եմ, քանի որ շրջանառությունս մեծ չի և ներմուծում էլ չեմ անում, հարկատեսակ ընտրել եմ շրջ. հարկը: Մինչև WB պահեստ հասնելը արդյո՞ք գրվում է ապրանքների տեղափոխման բեռնագիր: WB-ից գումարը ստանալուց հետո ապրանքների մատակարարման հաշիվ վավերագի՞ր է գրվում, թե՞ ծառայությունների մատուցման հաշիվ:
Կանխավ շնորհակալություն։
երբ տանում եք հանձնում եք ապրանք պահեստ գրվում է ոչ թե ապրանքների տեղափոխման բեռնագիր, այլ գրում եք WB-ին ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր,քանի որ շրջհարկով եք, գումարը ստանալուց հետո հաշիվ չի գրվում, դա սխալ է,
Տիգրան ջան,ճիշտ հասկացա ապրանքների տեղափոխման բեռնագիր չի գրվում,գրվում է ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր:
այո
Շնորհակալ եմ, իսկ ապրանքների մատակարարման հաշիվ կարող եմ գրել իրենցից
գումարը ստալանուց հետո, խնդիր չի՞ չէ։
Տիգրան ջան, մեկ էլ սենց մի հարց, եթե ես ապրանքը տանում տալիս եմ պահեստին, WB է վաճառում, ես համարվում եմ ծառայություն մատուցող, թե՞ ամեն դեպքում ապրանք վաճառող։
ոչ, համարվում եք առևտուր իրականացնող, եթե ձեր արտադրանքը չի, ձեր արտադրանքն էլ կարող եք վաճառել վբ ում
խնդիր է, հետին թվով չեն գրում
շնորհակալ եմ
Իսկ դասակարգչային կոդը կասե՞ք որն է։
G 47 912
Բարև Ձեզ Տիգրան ջան, մեր պայմանագրով Վայլդբերրիսը չի հանդիսանում որպես գնորդ։ Այդ դեպքում արդյոք ճիշտ է մատակարարման հաշիվ հավերագիր դուրս գրելը։
այո ճիշտ է գրելը,գիտեմ որ այդպես է ,
Իսկ աահ ով էլ աշխատելուց նույն սկզբու՞նքն է։
այո ,բայց արդեն պիտի ծախսեր ,հասույթ հարցերին ավելի լուրջ մոտենաք
իսկ դասակարգչային կոդը կասե՞ք որն է։
H 53.200 Այլ փոստային ԵՎ սուրհանդակային գործունեություն, ես բաշխման կետ եմ դրել մարզում։ Ու՞մ անունով պիտի հաշիվ գրվի, ծառայությա՞ն։