Սաթինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես առաջին անգամ պետք է վարեմ Wildberries – ի հաշվապահություն: ԱՁ-ն գրանցված է որպես վաճառող, տեղական շուկայից գնում է ապրանքներ և հանձնում Wildberries – ի լոգիստիկ կենտրոն, այնուհետև` ստացման կենտրոններ, որտեղից էլ վաճառք է իրականացվում: Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք Wildberries – ին հաշիվ դուրս գրել: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Շնորհակալություն:
այո պետք է Wildberries–ին հաշիվ դուրս գրել,
Իսկ եթե Վայլդբերրիսը հարկային հաշիվները չի ստորագրում էլեկտրոնային։ Վաճառող ԱՁ-ի համար կարո՞ղ է խնդիրներ առաջանալ հարկայինում։