Tag: ֆիզ. անձ

Նորություններ

Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետները կերկարաձգվեն

📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։

🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։

Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից

Մարինե․

Բարև ձեզ։ ՍՊԸ -ն ֆիզ անձից կարո՞ղ է մինչև 300 000 դրամ արժեքով շարժական գույք գնի, և ի՞նչ փաստաթղթավորում է պահանջվում՝ հաշիվ, հաշվետվություններ և այլն։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում ՍՊԸ հիմնադրի կողմից

Նազելի․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Նոր գրանցված ՍՊԸ (ԱԱՀ-ով հարկվող) հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, կարո՞ղ է որպես ֆիզիկական անձ փոխառություն տալ ՍՊԸ-ին առաջիկա ծախսերի համար մինչ գործունեությամբ շահույթ ստանալը։

2․ ՍՊԸ-ն ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնի հարկային մարմին, հնարավորության դեպքում խնդրում եմ նշել թվերով։ Շնորհակալություն։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անշարժ գույքի վաճառք

Անի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել՝ եթե ֆիզ. անձը իրեն պատկանող գույքը (նպատակային նշանակությունը՝ հասարակական), որը մինչ այդ տրված էր վարձակալության, վաճառում է, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Եթե փոխառուն չի վերադարձնում փոխառությունը

Արամ․

Բարև Ձեզ, եթե ֆիզ. անձը փոխառություն է տալիս մեկ այլ ֆիզ. անձի գումար և հետագայում չվճարելու, դատական կարգով բռնագանձման դեպքում դատարանի, փաստաբանի, հարկադիրի վճարները արդյո՞ք գանձվում փոխառուից հոգուտ փոխատուի։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծառայությունների մատուցման պայմանագիր օտարերկրյա ընկերության հետ

Արշալույս․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը Հայաստանում բնակվող, հայ ֆիզ. անձի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, որ տվյալ ֆիզիկական անձը իրենց համար որպես անկախ կոնտրակտոր հեռավար աշխատանքի միջոցով ծառայություն մատուցի` անսահմանափակ ժամկետով։ Այս պարագայում, արդյո՞ք ֆիզիկական անձը պետք է հարկեր վճարի Հայաստանում (պայմանագրում նշված է, որ պայմանագրից բխող հարկային պարտավորությունները կրում է ֆիզ. անձը)։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխառության տոկոսից առաջացող հարկային պարտավորություններ

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս այսպիսին է․ եթե ֆիզ․ անձը կազմակերպությանը տոկոսով փոխառություն է տալիս, տոկոսների մասով ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում, և ո՞վ պետք է վճարի՝ ֆիզ․ անձը, թե՞ կազմակերպությունը որպես հարկային գործակալ։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Պահեստի վարձակալություն

Լիլիթ․

ԱՁ պատրաստվում է վարձակալել ավտոտնակ՝ որպես պահեստ օգտագործելու նպատակով, ինչպես նաև պահեստից վաճառք կազմակերպելու համար անհրաժեշտ է գրանցել ՀԴՄ։ Հարց 1․ հնարավո՞ր է վարձակալության պայմանագիրը կնքել առանց նոտարի ու կադաստրի վավերացման (ԱՁ և ֆիզ անձ իրար հետ)։ Հարց 2․ հնարավո՞ր է պահեստի հասցեով գրանցել ՀԴՄ։ Շնորհակալություն։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նվիրատվության հայտարարագրում

Նոնա․

Բարև Ձեզ: Եթե ամերիկյան կազմակերպությունը ՀՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացի ֆիզանձին ամսական գումար է փոխանցում որպես նվիրատվություն անձնական կարիքները հոգալու (կազմակերպության հիմնադիր տնօրենը կազմակերպության միջոցներից որպես նվիրատություն գումար է ուղարկում իր` ՀՀ քաղաքացի ծնողին), որը գերազանցում է 300 000 դրամը, այդ գումարը եկամտային հարկով հարկվո՞ղ է, թե՞ ոչ, և հայտարարագրում ո՞ր տողում է անհրաժեշտ հայտարարագրել։

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյուրանոցային ծառայության մատուցում ֆիզ. անձի սեփական բնակարանում

Անտոն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․

1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։

2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։

3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մսի խանութի գործունեություն

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ ԱՁ-ն գործում է այս տարվանից արդեն շրջհարկով, մսի խանութ է։ Միսը գնել է ֆիզ անձից՝ գնման ակտով, գյուղապետարանի տեղեկանքով և անասնաբուժական վկայականով։ Ինքնահաշիվ պե՞տք է գրվի այդ ֆիզ անձի անունով, թե՞ ոչ, և կասե՞ք՝ այս դեպքում հարկը ինչքա՞ն է լինելու։ Իրավունք ունե՞մ 9,5 % նվազեցում տալու։ Կանխավ շնորհակալ եմ։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինտերնետ շահումով խաղային հաշիվների գումարների հայտարարագրում

Ողջույն բոլորին։ 2024թ․ 2 ամիս աշխատել է անձը քաղաքացիաիրավական պայմանագրով, նույն տարվա ընթացքում քարտին փոխանցվել է 1 500 000 դրամ, խաղային հաշիվներից ունեցել է ելքագրումներ մի քանի անգամ 600 հզ, 500 հզ, այդ կարգի գումարներ, փոքր մուտքեր ևս եղել են։ Արդյո՞ք կարող է անձը ինքը կատարել հայտարարագրում առանց հաշվապահի (որքանո՞վ է պարզ համակարգը), և արդյո՞ք եթե խաղային հաշիվներից ելքագրումները չներառվեն, որևէ խնդիր կլինի՞։ Խնդիր լինելու դեպքում անձն ինչպե՞ս է տեղեկանալու։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

165 ձևի ներկայացում ֆիզ. անձից գործիք գնելու դեպքում

Քրիստինե․

Բարև Ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից գնել է գործիք (զոդման ապարատ) և տվյալ ամսվա մեջ եկամտային հարկի հաշվետվության մեջ ներկայացվել է այդ գումարը, հիմա հարց․ կազմակերպությունը տվյալ մարդու անունով պե՞տք է ներկայացնի 165 ձևը մինչև մարտի 1-ը, թե՞ ոչ։